Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կենտրոնից դուրս են գրվել ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդներ՝ մայր և որդի: Բժիշկը ներկայացրել է նրանց պատմությունը.
«Հիվանդ Ն. Ա. 64 տարեկան:
Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020 թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն:
Որդին՝ Խ. Ա. 36 տարեկան:
Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈւԿ( մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խորը, տարածուն պառկելախոց ՝ նեկրոզված մակերեսով:
Երկու հիվանդն էլ ինքնուրույն չէին շարժվում, Խ. Ա.-ն ընդանրապես կոնտակտի մեջ չէր մտնում և չէր ենթարկվում բուժանձնակազմին, երկար ժամանակ գտնվել էր պառկած վիճակում:
Երկու հիվանդներն էլ դուրս գրվեցին լավացումով:
«Շնորհակալություն կոլեկտիվին:
Covid 19 դատավճիռ չէ, նույնիսկ ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության դեպքում:
P.S. Պայքարում ենք միասին»,-գրել է բժիշկը: