Հունիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, ևս 51 մարդ առողջացել է։
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ և Երանոս համայնքներում:
Մեծ Մասրիկ, Զոլաքար, Ծովազարդ, Ծովակ, Ծակքար, Աստղաձոր, Գանձակ, Վարդենիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Արփունք և Փոքր Մասրիկ համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել և բոլոր պացիենտներն ապաքինվել են։