Ուզում էինք, որ Հայաստանում մեկ քաղաքական ուժի մենաշնորհը բացառվի, ստացանք այն, ինչ ստացանք։ Այդ մասին ֆեյսբուքրյան գրառում է արել փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նա գրել է. «Ուզում էինք, որ բացառվի գործադիր իշխանության միջամտությունը արդարադատությանը, իսկ դատական համակարգը համալրվի գրագետ, անկախ ու խիզախ դատավորներով, ստացանք այն, ինչ ստացանք։
Ուզում էինք վերացնել խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ բացառվեն քաղաքական կամ անձնական պատվերով թիրախային հետապնդումները, ստացանք այն, ինչ ստացանք։
Ուզում էինք, որ իրավապահ համակարգն աշխատի օրենքով, բացառվեն կամայականությունները, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ որևէ մարդ անհիմն ու ապօրինի չկալանավորվի, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք չտեսնել իշխանական դիրքերից հոխորտացող իշխանների, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք, որ պետական միջոցներով ֆինանսավորվող լրատվության միջոցները չլինեն իշխանության ստի ու պրապագանդայի գործիք, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք տեսնել շոշափելի տնտեսական աճ ու ներդրումներ, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք բացառել խտրականությունն ու երկակի ստանդարտները, ստացանք` ինչ ստացանք։
Ուզում էինք տեսնել ազգային միաբանություն, ունենք այն ինչ ունենք»։