ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյան հայտարարություն է տարածել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառման կապակցությամբ:

 
«Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ ՔԿ ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ԱԺ իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը: ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով»,-գրել է Վահան Կոստանյանը:

Ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ խուզարկվում է իր ԱԺ աշխատասենյակը:

«Քիչ առաջ ինձ զանգահարեցին Կենտրոնի Քննչական բաժնից, ոմն քննիչ, կներեք, անուն-ազգանունը չեմ հիշում, և ասեց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց և ունեն որոշում՝ իմ աշխատասենյակում խուզարկում անցկացնելու։

Նշեցի, որ այս պահին ես դեռ տանն եմ և ԱԺ հասնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք, վերջինս պատասխանեց, որ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդելու, հիմա ես շտապում եմ ԱԺ»։