ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արևելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձևաչափով։
Այս կարևորագույն հավաքին մասնակցելու են ինչպես Եվրոպական Միության ղեկավարությունը, անդամ պետությունների ղեկավարները, այնպես էլ ԱԼԳ երկրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա խայտառակություններից հետո դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլի պատճառով խարխլված հեղինակությամբ ու վնասված քաղաքական իմիջով Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողքին այլևս ոչ միայն այբբենական կարգով (Armenia, Azerbaijan...), այլ՝ իշխանության բռնարար բնույթով։
Մի՞թե չեք հասկանում, որ այս ամենն ուժեղ հարված է հասցնում երկրի պետական հարցերին, Արցախյան բանակցություններին, ազգային անվտանգությանը։
Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը։ Այս երկու տարվա մեջ չհամոզվեցի՞ք։ Թե՞ դիտավորյալ եք անում։
Մենք Ադրբեջանի վերածելու Հայրենիք չունե’նք»: