ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի ուզենա վարակիչ հիվանդության դեմ պայքարը այս տրամաբանության մեջ ներկայացնել, բայց մենք բոլորս ի վերջո պետք է ընտրենք, թե այս շրջափուլում ինչն է մեզ համար ավելի կարևոր և թանկ.
Մեր սեփական երեխայի հարսանիքը, թե մեր սեփական ծնողի կյանքը...
Մեր ընկերոջ երեխայի կնունքի խնջույքին մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...
Մեր գործընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելը, թե մեր ծնողների կյանքը...
Մեր երեխաներին մանկական սրճարան տանելը նրանց ընկերների ծննդյան ցերեկույթին, թե հենց նրանց առողջությունը...
Եկել է կողմնորոշվելու ժամանակը...»: