Լրագրող Լիլիթ Կասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
 

«Դեռ մարտի կեսերին, երբ առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրություն, ես ամենուր շրջում էի բացառապես դիմակով, չնայած Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը նման հորդոր- հրահանգ չէին տվել, որովհետև կողմնորոշված չէին, որովհետև կորոնավիրուսը պինցետով էին հանելու, Կորեայից վերադարձած նախարարն էլ սպառնում էր վարակել լրագրողներին: Մոտ 3 ամիս դիմակ կրելուց հետո, այյսօր ինձ տուգանեցին ընդամենը 2 րոպե դիմակ չկրելու համար... էտ 10.000 դրամ տուգանքը կարող եմ փոխանցել անձամբ պարետին ու նախարարին, եթե իմանամ, որ դա կօգնի նորմալ աշխատելուն, որ գոնե ոստիկաններին հրահանգեն հետաքրքրվել ու պարզել, թե մարդն ինչի համար է դիմակը հանում.... 2 րոպեով...ընդ որում, ոստիկանն ինձ տեղեկացրեց,որ եթե սիգարետով լինեիր, չէինք տուգանի...
Հ.Գ.Տուգանվելուց մեկ ժամ անց կրկին անցա Բաղրամյան պողոտայի նույն հատվածով.զրո ոստիկան,լիքը անդիմակ մարդիկ»