Ճապոնական մտքեր
1. Ժպիտը ոչ մեկին չի վնասում
2. Մահանալը հեշտ է, ապրելը դժվար:
3. Ջանասիրությունը հաջողության մայրն է:
4. Հաջողությունը ծնում է նոր հաջողություն:
5. Զիջելով հաղթում ես:
6. Սովորելու համար երբեք ուշ չի լինում:
7. Ճմկթիր քեզ ու հասկանաս' արդյոք ցավ զգում է ուրիշը:
8. Կեղծ ընկերը ավելի վտանգավոր է բաց թշնամուց:
9. Ինչքան գեղեցիկ է վարդը, այնքան երկար են նրա փշերը
10. Ագահությունը մարդուն կործանում է:
11. Ազատությունը նման է լեռնային օդի: Այն թույլերի համար չէ:
12. Անզգուշությունը մարդու կատաղի թշնամին է:
13. Ամեն ինչին բաց աչքերով նայիր:
14. Գեղեցկուհին նույնպես ծերության օրերին կապիկի է նմանվում:
15. Բաց վերքի վրա աղ չեն ցանի:
16. Բարության սերմեր ցանիր:
17. Բարեգործը մենակ չի մնա:
18. Ամեն բան հեռվից լավ է երևում: