Կարեն Վչթանեսյանը գրել է․
«Մի քանի շաբաթ ՊԵԿ-ը և ընդհանրապես կառավարությունը պնդում էր, որ ծխախոտի մաքսանենգության գործում հայկական կողմում ամեն ինչ օրինական է։
Հիմա ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս, հետևյալ կերպ բացատրելով այն. «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում»։
«Նոր Հայաստանի» և որևէ բարձրաստիճան չինովնիկ երբեք մամուլի հրապարակումներից չի նեղվել այնքան, որ հրաժարական տա։ Ինչ ուզում անում են, դեռ մի բան էլ մամուլի վրա մուննաթ գալիս։
Ըստ այդմ Դավիթ Անանյանի դեմարշի հասցեատերը հաստատ մամուլը չէ։
Դեմարշի ակնհայտ ուղերձը հետևյալն է. «Ծխախոտի մաքսանենգության թեմայում ես չկամ, ու չեմ ցանկանում դրա տակ մտնել»։
Մեկ այլ պատճառ էլ կարող է լինել, մամուլի հրապարակումների հետ ընդհանրապես կապ չունեցող... Անխուսափելի տնտեսական կոլափսի ժամանակ հարկայինի պետ լինելը ծայրահեղ անշնորհակալ գործ է, իսկ Նիկոլի բնավորությունը իմացողը հասկանում է, որ վերջում կարող են իր գլխին ջարդել տապալված հարկահավաքությունը։
Ըստ այդմ ավելի ապահով է օդանավից թռնելը, քանի դեռ պարաշուտ կա»։