ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության «Օրախնդիր» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով թեմային թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։
Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին»: