ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ով կյանքում գոնե մեկ անգամ ճամփորդել է ինքնաթիռով, անվտանգության կանոնների ներկայացման ժամանակ հաստատ լսել է ցուցումը՝ խնդրի դեպքում նախ ինքներդ դրեք դիմակը, ապա այն հագցրեք երեխային։
Թերևս սա ամենակարևոր սկզբունքն է, որ ծնողները պետք է հիշեն ոչ միայն ինքնաթիռում, այլև կյանքի բոլոր իրավիճակներում։
Մենք մեր մասին ավելի շատ ենք սկսում հոգ տանել, երբ կան մարդիկ՝ հատկապես երեխաներ, ովքեր ունեն մեր կարիքը։
Սիրելի ծնողներ, պաշտպանե՛ք ձեր երեխաներին, կրե՛ք դիմակներ և առողջ եղեք»: