ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մենք ձեռնամուխ ենք լինում ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմի ներդրմանը։
Փորձելու ենք հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել այս կարևոր ռեֆորմը։
Ակնկալում եմ մասնագետների ակտիվ մասնակցությունը այս պրոցեսում։ Առաջիկայում անհատապես կկապվեմ իմ ճանաչած անկախ մասնագետների հետ այս հարցի հետ կապված»: