ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ վիդեոկոնֆերանսի ձևաչափով նիստից հետո հայտարարել է, որ համաձայնություն կա Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ԱՏԿ) և Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ:
Նշեմ, որ ԱՊՀ անդամ-պետություններից մեկն էլ Ադրբեջանն է հանդիսանում: Հետևաբար՝ կարելի է ասել, որ Արդրբեջանն իր քայլն է կատարում դեպի ՀԱՊԿ:
Իհարկե, դա դեռ չի նշանակում, որ վերջինս կառույցում դառնալու է լիիրավ անդամ-պետություն, սակայն անգամ նրա կողմից անուղղակիորեն դիտորդի կարգավիճակ ստանալը Հայաստանի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում:
Հուսանք, որ դրանից բխող ռիսկերն արդեն իսկ հաշվարկվում են…