Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա:
Համաճարակը կատալիզատորի դեր է կատարելու և արագացնելու է այն գործընթացները, որոնք միևնույն է' լինելու էին, բայց ժամանակի ավելի երկար կտրվածքում:
Գործին չեն օգնում իշխանության արագ հղփանալը, ժողովրդից ստացած ուժով ժողովրդից արագ կտրվելը, պաշտոնյաների հիմարությունը, անգրագիտությունն ու ստախոսությունը, որոնք իշխանության անկումն ավելի ու ավելի են արագացնում:
Թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը' անհնար է կռահել: Եվ դա է այսօր ամենակարևոր հարցը, ոչ թե այն թե որքան կկառավարի դեռ կիսագրագետ անչափահասների այս խմբակը: