Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

 
 «Վաղվանից կորոնավիրուսով հիվանդ, բայց ախտանիշ չունեցող անձինք չեն հոսպիտալացվելու, այլ «ինքնամեկուսանալու» են տան պայմաններում:
 

Փաստենք, որ ով ապրում է իր տատիկի/պապիկի/տարեց ծնողի հետ նույն տանը, հայտնվում է «մարդասպանություն» իրականացնելու ռիսկի դաշտում:

Չմոռանանք` ընդունված է օրենք, ըստ որի՝ մարդուն կորոնավիրուսով «դիտավորյալ վարակելու» համար սահմանված է պատասխանատվություն, ուստի ստեղծվում է տպավորություն, որ այս որոշումը հակասում է իրենց իսկ ընդունած օրենքին, քանի որ գնալու տեղ չունենալու պարագայում հիվանդը գիտակցաբար (դիտավորյալ) վարակելու է ընտանիքի անդամներին:

Հիմա հարց. քանի՞ արսենթորոսյան է անհրաժեշտ մեկ էլեկտրական լամպ ձգելու համար»: