Պատասխանվել է 1578 հարցման

 

Վերջին 4 ամսվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, առողջապահության նախարարությունը ստացել է լրատվամիջոցներից, քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ուղարկված 1965 գրավոր հարցում։ Այս պահին պատասխանվել է 1578 հարցման, իսկ 387-ը ընթացքի մեջ են։

Ճիշտն ասած թիվը տեսնելով, ինքներս էլ ապշել ենք՝ հսկայական ծավալով աշխատանքի մեջ այսքանը հասցնելու համար։ Ու, եթե որոշ հարցումներին պատասխանելու համար չենք տեղավորվել 5-օրյա ժամկետում, կարծում եմ թվերը փաստում են, թե ինչու։