ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Տաթևիկ Ռևազյանին կարելի է անվերջ և լրջորեն քննադատել՝ քաղավիացիայի ոլորտում ունեցած «ավանդի» համար: Բայց անձնավորված, այդպիսի բառամթերքով վիրավորել երիտասարդ կնոջը, մորը, նրա նորածին դստերը…, պարզապես դատապարտելի է, քստմնելի, պարզապես չի տեղավորվում մարդկային, քաղաքակրթական կոդերի մեջ:

Ատելության, չարության, մտքի դեգրադացիայի այս կանգ չառնող ձնագունդը, որ անարգել հորդում է մեր իրականություն, սարսափելի է, քայքայիչ, ինքնագնահատական իջեցնող, ազգային նկարագիր խաթարող…
Կանգ առեք. սա շատ-շատերին է վերաբերում՝ շարքային քաղաքացուց մինչև երկրի բարձր ղեկավարություն ու խորհրդարանը զբաղեցրած «քաղաքական այրեր»: