Նարեկ Վերանյանը գրում է.

«Փաշինյանը ասում է «բոլոր երկրներն էլ բացվում են, քանի որ չեն դիմանում»…

Իմ փորձը այլ բանի մասին է խոսում…

Բացում են միայն այն բանից հետո երբ հիվանդանոցներում առկա հիվանդրերի հոսքի կայունացում է լինում, այսինքն հիվանդների թիվը սկսում է իջնել ու ամեն օր նոր դեպքերի թիվը գոնե կայունացած է լինում իջեցման տենդենցով… Այսինքն տեսնում ես որ X մակարդակի լոքը բերում է ստաբիլ Y մակարդակի հիվանդանոցային ծանրաբեռնվածության…

Տրամաբանությունը կառուցում են այնպես, որ վարակը դարձնեն կառավարելի, հետո փոքր քայլերով գնան «նոր նորմալ» վիճակի ավելի քիչ սահմանափակումներով… Ու այս ամենն ամենակարեւորը արվում է փոքր քայլերով, որ եթե պետք լինի մեկ քայլ հետ գնան, այդ հետ քայլը աշխատող լինի (եթե մեծ քայլերով գնացիր, հետ քայլը չի օգնի էլ)…

Որքան հասկանում եմ ՀՀ ԱՆ նախարարի հայտարարություններից Հայաստանում հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը դեռեւս աճման էտապում է…

Հայաստանում արված այդ ամբողջ mitigation-ը խեղկատակություն էր…

Չհասկացա ինչի սահմանեցին արտակարգ դրություն, եթե չէին վերահսկելու դրա կատարման որակը, հյուծելու տնտեսությունը, մարդկանց նյարդերը ու դրանից դուրս էին գալու առանց հիվանդացության տեմպի կայունացման…

Հիվանդացության տեմպի աճի ֆոնին որոշում կայացրին կասեցնել այդ ամեն ինչը միանգամից…

Եթե ինչ-որ մեկին թվում է թե այդ սովորական դիմակները ասենք Երեւանի տրանսպորտում ինչ-որ կերպ միքիչ գոնե պաշտպանելու են մարդկանց, ասեմ որ այդպես չի լինելու… Տրանսպորտը ընդհանրապես վերագործարկելը սխալ էր կամ պետք էր ապահովել իջեցված քանակով մարդկանց տեղափոխում (ասենք նստեին երկու շարքը մեկ)…

Իսկ երեկ էլ արգելվեցին մասնավոր լաբորատորիաներում ԿՈՎԻԴ-ի թեսթավորումը, այն ֆոնին երբ պետական թեսթերի անբավարարություն կա ու մարդկանց դնում են հերթի մեջ… Հիմնավորումները անընդունելի են, պետք է խաղի կանոններ սահմանել, որ մասնավոր սեկտորը ադապտացվի, ոչ թե արգելափակել…

Այնպես որ ԿՈՎԻԴ-ի դեմ պայքարը Հայաստանի հանրապետությունում ամբողջությամբ տապալված է ապաշնորհ որոշումների ու կառավարման պատճառով…

Թե որքան մարդ է վճարելու այս ամենի համար իր կյանքով ու դառնալու հաշմանդամ, մնում է միայն կռահել, սակայն այն որ Հայաստանը մտնում է կրիտիկական տուրբուլենտության փուլ, կասկածից վեր է, անկախ նրանից թե պաշտոնական տվյալներով օրեկան քանի նոր դեպք կհայտարարվի, որը մասնավոր լաբորատորիաների գործունեության կասեցմամբ այլեւս դառնում է անվստահելի…

Այս ամենը իհարկե բերելու է քաղաքական հետրանքների, ինչպես նաեւ բանակի ու երկրի մարտունակության իջեցման ու հուսով եմ որ հարեւանները չեն օգտագործի պատրվակը կիսատ մնացած հարցերը լուծելու համար…

Այսքանը…»: