«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դրանով հանդերձ, նախագահը տարօրինակ որոշում է կայացրել այդ օրենքը ստորագրել, թեև շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ներկայացված հիմնավորումների ծանրության ներքո, հրաժարվել այն ստորագրելուց, և ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը և նրանով երաշխավորված մարդու հիմանարար իրավունքներին։ Ես ծայրահեղ հիասթափված եմ Նախագահի այդպիսի որոշմամբ՝ մի բան է, երբ այսպիսի օրենք ընդունում է իր քաղաքական կարճատեսությամբ և նեոբոլշևիկյան հակումներով հայտնի գործող քաղաքական մեծամասնությունը, լրիվ այլ բան է, երբ այն ստորագրում է տարեց, փորձառու, և «աշխարհ տեսած» երկրի նախագահը, որը հստակ տեսնում է այս օրենքի մեջ դրված ականները, բացահայտ նշում է դրա մասին իր հայտարարության մեջ, սակայն վարանում է գործադրել իր սահմանադրական լիազորությունը՝ կանխելու այդ ականների հնարավոր պայթյունները։
Մենք շարունակելու ենք պայքարել նրա համար, որպեսզի այս օրենքը փոփոխվի, և նրա գործողությունը սահմանափակվի միայն իրական հանցագործների դեմ պայքարով։ Դրա հնարավորությունները, նույնիսկ Նախագահի ստորագրելուց հետո, կան, և մենք դրանք լիարժեք օգտագործելու ենք։ Համոզված եմ, որ մեր քաղաքացիների օգնությամբ, մենք տեսանելի ապագայում կհասնենք դրան, մինչ այդ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իմ գործընկերներին, որոնք այս ընթացքում սկզբունքային պայքար մղեցին այս օրենքի ընդունման և ստորագրման դեմ՝ այն առնվազն հնարավորություն տվեց հասարակության համար բացահայտել այս օրենքի վտագները, և հիմքեր նախապատրաստեց դրանք հետագայում չեզոքացնելու համար»։