Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մանդատը վայր դնելու պահանջ:
Թավշյա, ոչ բռնի հեղափոխության սկզբունքը ոտնահարել են Հայաստանի Ազգային Ժողովում. պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը, Վահե Ղալումյանը և Էդմոն Մարուքյանը խորհրդարանի նիստի ժամանակ ֆիզիկական բռնություն են գործադրել: Վերջինս նաև սադրանք է հրահրել (հղումները՝ մեկնաբանության բաժնում): Որպես ՀՀ քաղաքացի և Նոր Հայաստանի ու հեղափոխության ջատագով, այս չորս պատգամավորից պահանջում եմ վայր դնել իրենց մանդատը: Քաշքշուկին մասնակցած մյուս պատգամավորների հարցը պետք է քննարկվի, բայց այս չորսի զանցանքն ակնբախ է: Սիրով կլսեմ ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքը: