«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 

«Ընկերներ, համաձայն կառավարության աջակցության ծրագրի՝ ինձ գազի սպառման համար պետության կողմից փոխանցվել է 10529 ՀՀ դրամ կանխավճար:

Ես համարում եմ, որ կան ընտանիքներ, ովքեր ավելի ունեն այդ գումարի կարիքը՝ պայմանավորված կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի: Որոշել եմ կապվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարության հետ, իրենց խորհուրդով այդ գումարը փոխանցել որևէ կարիքավոր ընտանիքի կումանալներից մեկի հաշվին:

Մարտահրավեր եմ նետում այն ընկերներիս, որոնց նույնպես փոխանցվել է կանխավճար և իրենք էլ ինձ պես չունեն դրա կարիքը»: