Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակներև մի բան է նկատվում․ երբ դեռ արտակարգ դրություն հայտարարված չէր, ոմանք իշխանությանը մեղադրում էին այն չհայտարարելու մեջ, իսկ այժմ էլ, կարծես թե, այն չչեղարկելու կամ երկարացնելու հնարավոր վտանգի մեջ։ Ու այսպես, ոնց հասկանում եմ՝ գրեթե բոլոր ճյուղերում։ Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ նման մոտեցումները հիմնականում արհեստածին են, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ, ինչը չի կարող ընդունելի համարվել։ Իհարկե, կարելի է դեմ և կողմ լինել, սակայն ոչ երբեք ապակողմնորոշող»։