«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«24 տարի ցմահ ազատազրկումից հետո դատարանը վաղաժամկետ ազատ արձակեց Ստեփան Գրիգորյանին։
Ստեփանին գիտեմ, երբ դեռ լրագրողի էի ու լուսաբանում էի մահապատժի դատապարտվածների գործերը, որոնք այնուհետեւ փոխարինվեցին ցմահ ազատազրկմամբ։ Ժամանակին մահապատժի դատապարտված եւ այնուհետ ցմահ պատիժը կրող Ստեփանը այսօր ազատության մեջ է, ու չնայած ես չեմ հավատում բերդերի դաստիարակչական միֆին, սակայն հավատում եմ, որ Ստեփանի դեպքում գործ ունենք իր մեղքը իրապես գիտակցած ու երիցս ապաշխարհած մարդու հետ։
Վստահ եմ դրանում»։