Առողջապահության նախարար Արսեն Թրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասն անցնելու է ծովով, այն, ամենայն հավանականությամբ, Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»։