ՀՀԿ փոսանակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Փաշինյանական քարոզչամեքենան շաբաթ-կիրակի որոշել է, թե ինչպես հակադարձի դեսպան Մինասյանի փաստարկներին: Ռեժիմը, դմփ-դմփ-հուի ժանրին հավատարիմ, միաբերան պնդում է, թե իրենց սրտի վարչապետն անհնար է գործարք առաջարկեր: Այստեղ են ասել իյա իրո՞ք…
Նախ դեռ ամիսներ առաջ գեներալ Վանեցյանը հայտարարեց Փաշինյանի հանձնարարությամբ դեսպան Մինասյանի հետ հանդիպելու փաստի մասին: Փաշինյանն, ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով խոսում է, այս անգամ լռեց:
Հարգելիներս, բա հարցնեիք ձեր «վոժդին»,թե այդ ին՞չ նպատակով էր միջնորդավորված հանդիպումը այսօր արդեն իր կողմից քարկոծվող դեսպանի հետ:
Եվ երկրորդ. կարիք կա՞ հիշեցնելու ձեր ռեժիմի ապօրինությունները: Սիրով կօգնեմ Ձեզ այդ հարցում. ԱԺ պաշարում,դատարանների շրջափակում,Սահմանադրական դատարանի դատավորների վրա ճնշում,Արցախի հերոսների ապօրինի կալանավորում ու գործերի սարքում,(վկան հայտնի ձայնագրությունները) այդպես շարունակ:
Մի աղմկեք,երբեմն լռությունն ավելի շահեկան է: Իսկ եթե ասելիք կա,ձեր սրտի վարչապետին հորդորեք,թող ինքը պատասխանի,Լավրովին էլ չմոռանա արձագանքել»: