22:50
Ժողովուրդն իրենցից է օրինակ վերցնում․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետն ասում է, դուրս եկա, տեսա մարդիկ խմբերով հանգիստ զբոսնում են` առանց պաշտպանական միջոցների: Ասում է, որ մտահոգիչ է:

Բայց չի ասում, որ ժողովուրդն իրենցից է օրինակ վերցնում: Արտակարգ դրությունը բոլորի համար պետք է լիներ, եթե մարդիկ բացառություններ են տեսնում, ապա լուրջ չեն ընդունում:

Չեմ տեսել կառավարության կամ ԱԺ որևէ նիստ որտեղ կառավարության անդամներն ու պատգամավորները (հատուկենտ կան) դիմակով են նստած:

 

Իսկ որպես այս վիճակի հակադրություն նայեք այս նկարը` Ճապոնիայի վարչապետը այլ պաշտոնյաների, պառլամենտականների հետ քննարկման ընթացքում: Եվ այս պատճառով է նաև, որ Ճապոնիան կազմակերպված և կարգուկանոնի երկիր է, իսկ մերը` քաոսի հասնող ինքնագործունեության»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս