Մի տրիվիալ ճշմարտություն կա: Այսօրվա իշխանության առաջնային քաղաքական էշելոնների ներկայացուցիչները չեն եկել գիտահետազոտական ինստիտուտներից, կորպորատիվ կառավարման թոփ մենեջմենթից, ակադեմիական կամ բիզնես ոլորտից, սոցիալ-քաղաքական-իրավական միտք ու բովանդակություն արտադրելու և այն կիրարկելու ունակություն ունեցողների շատ փոքր շրջանակներից, և ոչ էլ ազգային ռազմաքաղաքական կամ գիտելիքահեն տեխնոկրատ միջավայրերից: Վերջիններս վստահաբար գիտեն թե ինչ է նշանակում «պետություն», «իրավունքի գերակայություն», «լավ կառավարում», «սահմանադրականություն», «անվտանգություն», «երկրի ինստիտուցիոնալ հիշողություն» վերջապես:
Այսօրվա իշանությունները ծնվել են «ձեռքերը վերև պարզած հեղափոխությունից» և հիմա ջանում են «քար» վերցնել և դրանով խփելու հոխորտանքով ապահովել իրենց քաղաքական կենսունակությունը: Նրանք ուզում են «թավիշը» փոխարինել «ռետինե մահակով» չընկալելով, որ դա իրենց վերջի սկիզբն է: Նրանք եկել են «դեղին մամուլից» , «դեղնած անցյալով» և երկրի իշխանության որակը ևս «դեղնացրել» են:
Հարգելիներս' դուք եկել եք ՓՈՂՈՑԻՑ և ՓՈՂՈՑՈՎ հետևաբար նաև արժանանում եք ՓՈՂՈՑԱՅԻՆ որակումների: Հաշտվեք այդ դաժան մտքի հետ: