Արշավական Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր լսեցի Արայիկ Հարությունյանի ելույթն ու հասկացա, որ այս տարի բուհերը դռները բացում են անգրագետ պողոսների առաջ ևս։ Ինչ բարի տարի է․․․Ասում է՝ ընդունելության ընդհանուր քննությունները, եթե, օրինակ, տնտեսագետ դառնալու համար անհրաժեշտ է հանձնել մաթեմատիկա, հայոց լեցու և անգլերեն, ապա հիմա պետությունը կընտրի այս երեք քննություններից ընդամենը մեկը և երեխան կհանձնի այդ մեկ քննությունը։ Այսինքն՝ այս տարվա ընդունվողները շատ հետաքրքիր բնութագիր են ունենալու, ասենք մաթեմատիկա չիմացող ֆինանսիստ, կամ ասենք ֆիզիկա չիմացող ֆիզիկ և տենց հավես բաներ։ Նախարարը ժպիտով փաստում է, որ բազմաթիվ ծնողներ են դիմում, ասելով, որ պարապող դասատուների փողը չեն կարողանում տալ, կլինի՞ կրճատեք քննությունների քանակը, որ կարողանանք գոնե մեկի փողը տալ, որովհետև համավարակը մեզ զրկել է գումարից։ Եվ պարոն Հարությունյանը կրկին ժպիտով փաստում է, որ այդ պարապունքներն իրենք որքան էլ, որ չեն կառավարում, այսինքն՝ դրանք, իրենց լիազորությունների ներքո չեն, այդուհանդերձ հաշվի են առել նաև այդ փաստը։Մի տեսակ տպավորություն էր, որ բախչեն նստած, մի բաժակ տնական օղի խմելուց հետո, հավես զրուցեին դիմորդներն ու նախարարը։ Շատ հավես, անմիջական մթնոլորտ ա մեր երկրում։Միայն թե էդ էրեխեքը մեծանալու են, կրկին կոկորդիլոս բուծեն թռչնի ձվերից ու տենց օրիգինալ բաներով զբաղվեն՝ երկիրը թողնելով էս հիասքանչ վիճակում։Հ․ Գ․ Չնայած ում ենք խաբում, շատ էլ լավ ու ճշմարտախոս նախարար ունենք, թե չէ, որ քննություն էին տալիս եսիմ ինչ գիտնակա՞ն էին դառնում, նույն բանն էլի, ո՞ւմ ենք խաբում: Էտ մի քննությունն էլ կարող եք չտալ, էրեխեք ջան, անիմաստ բան ա»: