20:23
«105 տարի անց մեր «դեմոկրատ» աշխարհում դեռ կան պետություններ, որ չեն ճանաչել 1915-ի ցեղասպանությունը…». Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրառում է արել Instagram-յան էջում։

«105 տարի անց մեր «դեմոկրատ» աշխարհում դեռ կան պետություններ, որ չեն ճանաչել 1915-ի ցեղասպանությունը… Ա.Մ.Ն, Ավստրալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Անգլիա, Մեքսիկա, Իսպանիա, Էստոնիա, Բելորուսիա, Ուկրաինա, Իսրայել, Չինաստան։ Ես մտածում եմ, որ սենց գնա Արցախի անկախությունը կճանաչվի երեւի մի 200 տարի հետո…

Հ.Գ. Մեր ուժը միայն ու միայն մեր միասնության, մեր կամային հատկանիշների, մեր փոխադարձ հարգանքի ու սիրո մեջ է… Կանգնենք իրար կողքի ու իրար հետ լուծենք մեր խնդիրները… Ուրիշ ճանապարհ չկա»,- գրել է նա։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս