Ու շրջվեց Անահիտը'վերջին անգամ նայելով Արտակին:Իր սիրելին հեռացավ,ու ինքը էլ երբեք չէր տեսնի նրան:Արտակը գնաց անվերադարձ,Անահիտին թողնելով այս աշխարհում միայնակ:Անահիտը չուներ ոչ մեկ.չուներ ոչ ծնողներ,ոչ էլ հարազատներ:Նա մեծացել էր մանկատանը'ասում են դեռ նորածին հասակից:Թե որտեղ էին նրա ծնողները,ոչ ոք չգիտեր:Իսկ ինքը'Անահիտը,չէր էլ ցանկանում իմանալ որտեղից է :
Նա Արտակին հանդիպել էր համալսարանում:Դեռևս դպրոցում իրեն փայլուն դրսևորած փոքրիկ աղջնակին սիրում էին բոլոր ուսուցիչները:Դպրոցը գերազանց ավարտելուց հետո մանկատան աշխատողները խորհուրդ տվեցին նրան շարունակել ուսումը:Սկզբում Անահիտը դեմ էր,բայց հետագայում փոխեց որոշումը:Նա երկար մտածելուց հետո ընտրեց բժշկի մասնագիտությունը:Անահիտը շատ էր ցանկանում օգնել անխտիր բոլոր մարդկանց…
Անահիտի համար իր ուսումը շատ դժվար էր տրվել,այդ պատճառով նա ցանկանում էր շատ լավ սովորել:Միայն ժամանակը հատկացնում էր իր ուսմանը և կողմնակի ոչնչի մասին երբեք չէր մտածում:Սակայն Արտակի հանդեպ ունեցած սերը նրան ինչ որ ժամանակով կտրեց իրեն իր երազանքից'ուսումից:Նրա համար դասերը դարձան երկրորդ պլան և սկսեց ավելի քիչ ուշադրություն և ժամանակ հատկեցնել դասերին:
Դե ինչպես ասում են սերը հաղթում է ամեն ինչին'թե բանականությանը,թե մտքին ու խելքին: Եվ այս դեպքում նույնպես'Անահիտին հաղթեց սերը……Անահիտը սովորում էր,բայց նա մտքով միշտ Արտակի հետ էր:
Երբ ավարտեցին Արտակն ու Անահիտը իրենց ուսումը,նրանք երկուսն էլ ցանկություն հայտնեցին աշխատելու:Երկուսն էլ աշխատեցին նույն հիմնարկում,իրար հետ'որպես միկրովիրաբույժ:Ասում էին,որ նրանք լավ մասնագետ էին'թեև երիտասարդ բժիշկներին դեռ շատ վստահող էլ չկար:Սակայն բոլորը գտնում էին,որ Արտակը ավելի վստահելի է,քան Անահիտը:Քանի որ Արտակի գիտելիքները ավելի խորացված էին:
Մասնագետ բժիշկների օգնությամբ Անահիտն ու Արտակը անցկացրեցին իրենց
Պրակտիկան'դառնալով ավելի հմուտ և վստահելի մասնագետ:
Մի քանի ամիս անց,երբ նոր հմտացած մասնագետները փորձում էին արդեն վիրահատություններ անցկացնել ,հիվանդասենյակ բերեցին մի երիտասարդ աղջկա,որին անհապաղ պետք էր վիրահատել:Ոչ փորձառու մասնագետները իրենց վրա վերցրեցին ողջ պատասխանատվությունը և սկսեցին վիրահատությունը…
Անահիտը շատ էր վախենում,նա այլևս չէր ցանկանում աշխատել:Հասկանում էր մասնագիտության լրջությունը և որոշում էր ընդունել իր մեջ'սա կլինի վերջինը….
Մինչ Անահիտը մտածում էր այդ ուղղությամբ,հիվանդի վիճակը ծանրացավ:Արտակը խնդրեց արագ պատրաստել էլեկտրաշոկը…
Անահիտը վախից դողում էր.նա միշտ սարսափել է,որ մի օր կգտնվի նման ծանր դրության մեջ:Նրա գլուխը սկսեց պտտվել և ուշագնաց ընկավ գետնին:Արտակը մի պահ մոռացավ հիվանդին և վազեց դեպի Անահիտը:Նրան նստեցրեց աթոռին և փորձեց ուշքի բերել:Անահիտը բացեց աչքերը և նայեց շուրջը…..Արտակը կարծես հանգստացավ և վազեց դեպի հիվանդը:Վերցրեց էլէկրաշոկը և փորձեց փրկել աղջկան………բայց ուշ էր…
Դատարանում այդ օրը խառնաշփոթ էր:Բոլորը անհամբեր սպասում էին դատավորի վճռին…Աղջկա հարազատները սպասում էին արդար որոշման և հուսով էին,որ մեղավորները կպատժվեն:Սենյակում ներկա բոլոր քույրերը ցուցմունք էին տվել ի շահ բժշկի'Արտակի,որը կատարել էր իր'բժշկին հասնող բոլոր գործերը:Նրանց բոլորի կարծիքով մեղավոր էր Անահիտը,որը ընդհանրապես բժիշկ կոչվելու իրավունք չուներ:Դատավորին ամեն ինչ պարզ էր,նա հեռացել էր իր արդար և անկողմնակալ վճիռը կայացնելու:
Դահլիճի դռները բացվեցին և բոլորը ոտքի ելան:Ներս էր գալիս Դատավորը:Նա եկավ խորհրդավոր հայացքով,բացեց իր թղթապանակը և սկսեց իր ելույթը:Դատավորը ցմահ ազատազրկմամբ պատժեց Արտակին,իսկ Անահիտին արգելեց այլևս աշխատել որպես բժիշկ:
Նրանք երկուսն էլ փոշմանել էին,որ սովորելու ժամանակ ուշադիր չեն եղել և չեն կարողացնել յուրացնել բժշկի մասնագիտության հմտությունները…
ՍԻՐՈ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԻ ԹՈՂԵՔ ԿԻՍԱՏ ՁԵՐ ՈՒՍՈՒՄԸ:ՀԻՇԵՔ'ԴՈՒՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՔ ՄԱՍՆԱԳԵՏ...ՈՐԸ ՎԱՂԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՐԻՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ: