«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչպես հանձնել Արցախն ու ասել, որ մեղավորը Սերժն է
Կապանի իր տխրահռչակ ասուլիսի ժամանակ Նիկոլը, ի թիվս այլ բաների, հայտարարեց, որ Արցախյան հարցում չկա որևէ փաստաթուղթ, չկան բանակցություններ, այլ կան լոկ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ։
Երեկ Լավրովը հայտարարում է, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է։ Պողոսներին սա առանձնապես բան չի հուշում և նրանց համար որևէ էական տարբերություն չկա փուային ու փաթեթային տարբերակների միջև, ուստի կարիք կա բացատրելու։
Փուլային տարբերակը ենթադրում է, որ հայկական կողմը զորքերը հանում առնվազն ազատագրված 7 շրջաններից, ապահովում է ադրբեջանցի փախստականների վերադարձը, տեղակայվում են խաղաղապահ ուժեր ու ինչ-որ մի գեղեցիկ օր անց է կացվում հանրաքվե, այդ թվում նաև ադրբեջանցի վերաբնակների մասնակցությամբ, որը և կորոշի Արցախի հետագա կարգավիճակը։ Սրա դիմաց, Ադրբեջանը մամայի արև երդվում է, որ ռազմական գործողություններ չի ձեռնարկի այն բանից հետո, երբ հայական զորքերը թողնեն 30 տարի կառուցված էշելոնացված պաշտպանական բնագծի զգալի մասը։ Հայկական կողմն էլ սրբորեն հավատում է, որ եթե անգամ սկսի, խաղաղապահները նե՜նց կդիմակայեն Ադրբեջանին, որ էլ դու սուս։
Ի տարբերություն փուլային տարբերակի՝ փաթեթային տարբերակը ենթադրում է կոմպլեքս քայլերի միաժամանակյա ընդունում։ Չէ՛, նենց չի, որ փաթեթայինն էլ մի աչքի լույս էր ու դրանով էլ էր ննախատեսվում ազատագրված շրջանների գոնե մի մասի վերադարձ, բայց տարածքների դիմաց Ադրբեջանն ու միջազգային հանրություն կոչվածը ճանաչում էին Արցախի անկախությունը և տրվում էին անվտանգության երաշխիքներ։ Կրկնում եմ, սա էլ երազանքի պայմանագիր դժվար է անվանել, բայց ինչպես բազմիցս եմ նշել՝ 1994 թվականին Ադրբեջանը կապիտուլյացիա չի ստորագրել, ըստ այդմ՝ բանակցությունները պետք է ընթանային փոխզիջումների շուրջ, ինչն էլ նախորդ իշխանություններն անում էին 20 տարի՝ առանձնապես տրամադրված չլինելով երբևէ խաղաղության պայմանագրի հասնել։
Հիմա վերադառնանք մեր օրեր։ Լավրովի երեկվա հայտարարությունից հետո ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չհերքեց այն պնդումը, որ բանակցում են փաթեթային տարբերակի շուրջ, միայն ասեց, որ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Հետո ՔՊ-ի իմբեցիլները սկսեցին մեկնաբանել հայտարարությունը և այդ մեկնաբանությունների ողջ իմաստը հանգում էր նրան, որ ոչ մի փաստաթուղթ չկա ու ամեն ինչում Սերժն ա մեղավոր։ Հետո էլ՝ այսօր առավոտյան, տարածվեց ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որ նախկինում ձեռք բերված մարդասիրական միջոցառումների մասին պայմանավորվածությունները հետաձգվում են՝ կորոնավիրուսի պատճառով։
Հիշեցնեմ, որ Նիկոլը և իր դրիմ թիմը համառորեն պնդում էին, որ ոչ մի պայմնավորվածություններ չկան, ոչ մի բանակցություններ չկան։ Սրանց թվում է, որ եթե «փաստաթուղթ չկա» արտահայտությունը մանտրա սարքեն, մարդիկ հանգստանալու են։ Այո՛, ըստ ամենայնի չկա որևէ համապարփակ փաստաթուղթ։ Հիմա։ Այն կլինի ամենավերջում, երբ որ Նիկոլը հերթով հանձնի հայկական կողմի բոլոր բանակցային դիրքերը։ Կարող է նույնիսկ որևէ փաստաթուղ չլինել էլ ու հայտնվենք նոր ստատուս քվոյի մեջ, որը կլինի խիստ ոչ հայանպաստ։
Ակներկբա է միայն այն, որ էս ապուշներին պատին են դեմ տվել ու դա եղել է հենց Նիկոլի մեղավորությամբ։ Ակնհայտ է նաև այն, որ սա փորձում է խուսափել ֆիասկոյից ու հետաձգել հատկապես շրջաններ վերադարձնելու պահը և իր կարճ խելքով փորձում է էդ հետաձգումը ստանալ ադրբեջանցիներ վերաբնակեցնելու և այլ «մարդասիրական» քայլերի գնալու գնով։ Ներքին լսարանի զգոնությունն էլ հնարավորինս բթացնելու համար արվում է ամեն հնարավորը, որպեսզի էս թեման հանրային դիսկուրս չմտնի ու չմնա։ Նաև սրանով է պայմանավորված այն, որ ամեն ապուշության համար լայվեր անող Նիկոլը երեկվանից քար լռություն է կտրել և որևէ կերպ չի մեկնաբանել նոր արգացումները։
Այս թնջուկի միակ լուծումը Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինքի կնքումն է, բայց պայմանով, որ մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն թղթի վրա ու թանաքով, այլև՝ հողի վրա և արյամբ պահել դրա պայմանները։
Վերլուծական մասն այսքանն էր, իսկ պրակտիկ մասով կասեմ հետևյալը։ Նախ, չեմ նախանձում այն ադրբեջանցիներին, որոնց կփորձեն վերաբնակեցնել Արցախում։ Աստղերը հուշում են, որ նրանք շատ տխուր ճակատագիր են ունենալու։ Աստղերը հուշում են նաև, որ էլ ավելի տխուր է լինելու նրանց ճակատագիրը, ովքեր Արցախում ադրբեջանցի կվերաբնակեցնեն՝ գտնվելով ՀՀ և ԱՀ ղեկավար պաշտոններում։ Նման մարդիկ նույնիսկ կնախանձեն էդ նույն ադրբեջանցիների ճակատագրին»։