Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արցախը իր էթնիկ տերերինն է՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ:
Լավրովի հայտարարությունը առ այն, որ 2019թ. սեղանին է դրվել բանակցային փաստաթուղթ, որն արտացոլում է Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակը՝ այն է տարածքներ ալիևի խոստումների դիմաց (որը դավադրաբար Նիկոլը ամիսներ առաջ հերքեց, ստեց Կապանում), ցույց է տալիս, որ այս իշխանությունը ծառայում է ադրբեջանի շահերին և անտեսում բանակցային գործընթացում մեր ազգային շահը, արցախցիների ինքնորոշման իրավունքը: Սա ադրբեջանասիրության և սեփական ազգին վտանգի առաջ կանգնեցնելու փաստացի քայլ է:
Այս փաստաթղթի առկայությունը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ինչու՞. որովհետև ոչ մի արցախցի, ոչ մի հայաստանցի և ոչ մի սփյուռքահայ իր բազմադարյա եկեղեցիները, իր հերոսների շիրիմները, իր հայրենի հողը չի զիջելու թուրքին: Հետևապես՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր հայրենիքից:
Նիկո´լ, դու ժողովրդին պատերազմի առաջ կանգնեցրեցիր այս փաստաթղթով: Այն, որ դու իշխանության եկար հողեր հանձնելու համար, առաջին իսկ օրից ես բարձրաձայնել եմ և հենց այդ պատճռով է, որ պայքար եմ սկսել քո դեմ, քո ապազգային ծրագրերի դեմ: Այսօր իրավիճակը չափազանց լարել ես, այնպես ինչպես 97-ին արեց քո քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը: Հիմա նույն սցենարն ես փորձում իրականություն դարձնել: Եթե Լևոնի մոտ դա չստացվեց, քո մոտ առավելևս՝ չի ստացվելու, հասկացի´ր:
Հեռացի´ր րոպե առաջ, որպեսզի կարողանանք չեզոքացնել քո ազգադավ քայլերի հետևանքները, պատերազմի մեջ մի´ ներքաշիր ժողովրդին ու երկիրը: