ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա լկտիություն ու քաղաքական անմեղսունակություն է։ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը ( չեմ բացառում, որ նաև հենց ինքը), անդրադառնալով Վեհափառի կողմից Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առաջարկին, մի քանի խայտառակ և անհեթեթ դիտարկումներ է արել: Հոդվածագիրը հայոց Վեհափառի այդ առաջարկը դիտարկում է հարված Հայ եկեղեցու հեղինակությանը: Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իրոք այդպես է մտածում, ապա ողբամ ձեր վիճակը: Ամենայն հայոց կաթողիկոսը առաջարկել է փոխել Արցախի հերոսի խափանման միջոցը,ով սպարապետ Վազգենի բնորոշմամբ եղել է «Հայաստանի և Արցախի միասնության խորհրդանիշը»: Բայց սրանով զավեշտալի մեկնաբանությունների շարքը չի ավարտվում. կարծիք է հնչում,թե այդ դեպքում ինչու՞ Վեհափառը չի միջնորդում 65 տարին լրացած այլ կալանավորների խափանման միջոցը փոխելու համար: Սա ցինիզմ է,անդաստիարակություն,լկտիություն և քաղաքական անմեղսունակություն: Խոսքը գնում է Արցախի պետական պաշտպանության նախկին նախագահի, Արցախի հերոսի, Արցախի և Հայաստանի նախկին նախագահի և վերջապես մի մարդու մասին,որը ծնկի է բերել ադրբեջանցիներին:Իսկ հայոց եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հեղինակության մասին դուք մի մտահոգվեք:Ավելի լավ կանեք ձեր հեղինակության մասին մտածեք, որից շուտով որևէ բան չի մնա:Ժողովրդի անունից էլ քիչ խոսեք:Խաբել եք ժողովրդին,սիրո ու համերաշխության փոխարեն' ատելություն և թշնամանք քարոզելով:Հ.Գ.Ինչ ցանեք,այն էլ կհնձեք»: