Սուրեն Սուրենյանց ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի երկընտրանքը

Հայաստանում Արտակարգ դրության ռեժիմը ձևականորեն է երկարաձգվել, կարճ ասած՝ մայիսի 14-ից նման բան, ըստ էության, չկա(դուրս եկեք Երևանի փողոցներ ու կհամոզվեք)։ Եթե կառավարությունը համաճարակի ռիսկերը կառավարում է ու դրանով է պայմանավորված այս վիճակը, դա նույնիսկ դրական է։ Ենթադրում եմ, որ հենց դա է Նիկոլ Փաշինյանն ասելու երեկոյան։
Սակայն եթե պարզվի, որ համաճարակի զարգացումն այնքան էլ կառավարելի չէ, ու Փաշինյանը երկիրն ու տնտեսությունը "բացում" է՝ այլընտրանք չունենալու պատճառով, ապա համաճարակի նոր բռնկման ամբողջ պատասխանատվությունը մնալու է կառավարության և ոչ թե՝ "անպատասխանատու" գործատուների ու անգրագետ "Պողոսների" վրա։ Հուսանք, որ կառավարությունն ընդունել է ոչ թե էմոցիոնալ, իմպուլիսվ, այլ՝ հաշվարկված ու ռացիոնալ որոշում»։