Մի զբասայգի:Փայտե նստարան:Վրան միայն թուղթ:Մի սպիտակ թուղթ:Կարծես մի անբիծ ու շատ մաքուր թուղթ:Այնքան սպիտակ'կարծես թե ամպի մի փոքրիկ կտոր է երկնքից իջել և գետնին ընկել:
Արդեն աշուն է:Ես շատ եմ մրսում:Մրսում եմ միայն ես նրա համար,որեվհետև ես մենակ եմ հիմա:Մենակ եմ այգում,նստած նստարանին,ձեռքիս մի նամակ,մի թղթի կտոր,բայց մի ամբողջ կյանք:
Ես քեզ եմ սպասում:Սպասում եմ քեզ,որ ես քեզ փարվեմ:Փարվեմ,ջերմանամ,կարոտս առնեմ,որ էլ չմրսեմ:Արդեն 1 ժամ է:Ես լուռ նստել եմ մի նստարանին,որին մենք երկար,երկար ենք նստել հնում միասին:Հանդիպել ենք մենք այդ զբոսայգում,նստել այդ նստարանին,որին հիմա ես եմ նստած ու սպասում եմ քեզ'իմ անգին:
Տեսա քեզ հեռվում:Դու ինձ ես նայում,աչքերով ժպտում ու հեռվից հեռու ինձ ես ողջունում:Քո ձեռքում սպիտակ,սպիտակ վարդեր են'գեղեցիկ վարդեր,վառ-ճերմակ վարդեր ու սիրո վարդեր:
Դու ինձ մոտեցար,ժպտացիր սիրով ու բարևեցիր:Սպիտակ վարդերը դու ինձ նվիրեցիր:
Քեզ ես փարվեցի,լուռ բարևեցի,սպիտակ վարդերից ես հոտ քաշեցի:Ու հենց այդ պահին ,իմ ձեռքում բռնած սպիտակ թուղթը ես ճմրթեցի,ես այն այրեցի հենց իմ ձեռքերում ու այն նետեցի:Եվ հենց այդ ձեռքով ձեռքդ բռնեցի:Այս անգամ էլ ես քեզ չհանձնեցի իմ այդ նամակը:Ու այդպես անցնում,անցնում եմ օրեր,իսկ իմ նամակը ես քեզ չեմ հանձնել…..

Մի առավոտ էլ ես որոշեցի,որոշեցի ու նամակ գրեցի:Դառը արցունքով ես այն պատեցի:Նամակս սիրով,սիրով փակեցի,հենց այդ վայրկյանին ես քեզ հիշեցի:Հիշեցի ես քո կանաչ աքերը ու աչքերիդ մեջ պահված մեր սերը:
Նորից հանդիպում,նորից մի այգի,որին նստած եմ ես նորից մենակ:Նստած եմ այգում,մի նստարանին'ես սպասում եմ քեզ,ձեռքիս էլ մի նամակ:
Այս անգամ հաստատ որոշել եմ ես,ձեռքիս նամակը հանձնելու եմ քեզ:Մի նամակ,որը արդեն 1 տարի ուզում եմ հանձնել քեզ'իմ սիրելի:Բայց ամեն անգամ երբ քեզ եմ տեսնում,համարձակությունս էլ ինձ չի օգնում:
Ահա գալիս ես,մոտենում ես ինձ,իմ սրտի խորքում դեռ կա մի կսկիծ:Ես տեսնում եմ քեզ:Քո ժպիտը վառ,քո խենթ աչքերը,որպես լույս անմար:
Դու գիտես,որ հենց նայում ես վրաս,կյանքս,կարծես ես թռչուն եմ դառնում ու ամպերից էլ վերև սավառնում:Կանաչ աչքերիդ հավերժ նայելով կարծես ես լինեմ երկնքում այն մով,որտեղ խաղաղ է և շատ հանդարտ է,որտեղ իմ կյանքը երկնային դրախտ է:
Ու այդպես սիրով բարևում ես ինձ,ժպտում ես դու ինձ քո ջերմ աչքերով:Դու գրկում ես ինձ ամուր ու քնքուշ և ես հալվում եմ քո շնչից անուշ:Կարծես դրախտում ես լինեմ քեզ հետ,կարծես աշխարհն իմն է հենց հավետ:
Դու քո հետևում մի իր ես պահել,իսկ ես իմ ձեռքում նամակ եմ բռնել:Ձեռքս մեկնում եմ ես դեպի քեզ,բայց չեմ կարող ես անել այդ կարծես:Չեմ կարող ես քեզ նամակս հանձնել,չեմ ուզում ես քեզ այդ բանը պատմել:Չեմ տա ես այն քեզ,էլի կպատռեմ,էլի գաղտնիքս իմ մեջ կպահեմ:
Ահա քնքշությամբ ձեռքս բռնեցիր ու սպիտակ վարդ ինձ նվիրեցիր:Էլի մի ճերմակ,մի գեղեցիկ վարդ'կարծես թե ամպի մի անբիծ կտոր:Նրա թերթերը ձյան փաթիլներ,իսկ ինքը վարդը'ինձ սիրո նվեր….