Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախորդ գրառումս, որը Թբիլիսիի քաղաքապետի նախաձեռնողականության մասին էր ցավեցրել է Երևանի քաղաքապետին։ Փոխանակ բացատրի, թե ինչո՞ւ անձամբ չի հետևում կատարվող աշխատանքներին, հարցնում է, թե ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչը կայքերից մեկի աշխտակացի հետ նույն ժամանակահատվածում գրառում անում։
Պարո՛ն Մարության, Ձեր էժանագին ակնարկները պահեք քաղաքապետությունից հետո սպասվող ձեր գործունեության համար, իսկ Ձեր խոսնակին այդքան մի՛ շահագործեք, դուք հեռանալու տեղ ունեք, իսկ իր մասնագիտական շրջանակները մեղմ ասած այնքան էլ գոհ չեն իր հետ համագործակցությունից, հետո աշխատանքի խնդիր է ունենալու։
Եթե այն օպերատիվությամբ, որով արձագանքում եք ֆեյսբուքյան ստատուսներին արձագանքեիք նաև քաղաքային խնդիրներին, այսօր գուցե մի քանի դարդ պակաս ունենաին մեր բնակիչները։
Հ․Գ․ Մի քանի օր բարբերական զանգերիցս հետո այսօր թեժ գծից հետ զանգ ստացա։ Շնորհակալություն։