Իշխանությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: «Հարիֆապատում 1․ Իշխանության մեջ նվիրյալ չկա։ Մենք հո հարի՞ֆ չենք, որ քիչ փողով աշխատենք։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի։ Հանուն ինչի՞ կամ ո՞ւմ։ 2. Իշխանությունը ձախողվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։ ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից։ Ինչ կարող ենք՝ դա կանենք։ Ավելին մեզանից չսպասեք, հո հարի՞ֆ չեք։ Վերջին երկու օրվա ընթացքում իշխանությունն այս երկու «մեսիջը» փոխանցեց հանրությանը։ Կորոնավիրուսը, փաստորեն, ստիպում է իշխանություններին նետել դիմակները, իսկ պողոսներին՝ ուշքի գալ, հարիֆ չլինել»,- գրել է նա