«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը՝ նշելով, որ նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է:

 

«Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ կառավարությունում կա «նախագիծ» ևս 30 օրով արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ:

 

Իրազեկում եմ Ձեզ, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

 

Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- գրել է Մարուքյանը։

 
 

 

Մարուքյանի պնդմանը հակադարձել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը գրել է.

 

«Հատուկ անհասկների համար

Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը

 

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

 

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով»:

 

 

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը լքելուց հետո Արման Բաբաջանյանի և ԼՀԿ-ականների միջև հարաբերությունները սրվել: