Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի եւ ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։
Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից եւ այլն։
Այն հնարավորություն է տալիս երեխաներին եւ ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի եւ անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:
Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաեւ տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների եւ խաղերի միջոցով:
Կայքում կարող եք գտնել նաեւ ուղեցույցը մի քանի այլ լեզուներով։