Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքում գրել է.

«Ամեն անգամ, երբ Ա նախագահն իշխանություններին ի պաշտպանություն խոսք է ասում, մի հին, բայց ոչ բարի անեկդոտ եմ հիշում։ Պատմեմ։ Թմրամոլ մեկը սղոցում է ծառի այն ճյուղը, որին նստած է։ Հասակն առած, կյանքի փորձ ունեցող մի քաղաքացուհի (պառավ) անցնելիս է լինում, տեսնում է։ Ասում է՝ այ բալա ջան, էդ ճյուղը որ սղոցում ես, կընկնես, ջարդուխուրդ (գյաբըռլամիշ) կլինես։

Էս թմրամոլը թե՝ դավայ-դավայ, էկել ա խե՜լք ա սովորացնում։

Շատ չանցած սղոցը հասնում է եզրագծին, ճյուղն ու թմրամոլն ընկնում են գետնին ու ջարդուխուրդ (գյաբըռլամիշ) լինում։ Թմրամոլն ընկած տեղից հազիվ արտաբերում է. «Կախա՜րդ էր»։

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ
Թմրամոլը ոչ միայն եւ ոչ այնքան իշխանություններն են, այլ նաեւ հակառակ դիրքավորված тупой զանգվածը։

ԾՆԹ- тупой բառի հայերեն համարժեք փնտրեք Արարատ Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանում»»: