Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր առաջին օրն է, երբ օրական կտրվածքով կորոնավիրուսից բուժվածների թիվը (25) գերազանցեց հաստատված նոր դեպքերի թվին (20)։
Սա նշանակում է, որ կորոնավիրուսով փաստացի հիվանդների (բուժվողների) թիվը երեկվա համեմատ նվազեց 5-ով՝ 763-ից իջնելով 758։
Սա շատ լավ ցուցանիշ է։ Հույս ունենանք, որ առաջիկայում այս միտումը կպահպանվի, փաստացի բուժողների թիվը աստիճանաբար կնվազի, ինչը թույլ կտա մեզ մտածել սահմանափակումները աստիճանաբար մեղմացնելու և ի վերջո վերացնելու մասին։
ԲԱՅՑ
Սա ոչ թե մեզ պետք է "արխայնացնի", այլ հակառակը՝ ավելի զգուշավոր ու կարգապահ դարձնի, քանի որ արդեն գրանցված այս փոփոխությունը և հնարավոր դրական տեղաշարժը արտակարգ ռեժիմի կանոնները պահպանելու ուղղակի արդյունք է։

#ՄնաՏանը»։