Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության «անկեղծությունը».
Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին օրենսդրական նախաձառնությունը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Ընդդիմությունն ու հասարակության մեծ մասը կառավարության նախաձեռնությունը քննադատեց, բայց՝ անօգուտ։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս սկանդալային նախաձեռնության հեղինակները, թեև կուրծք են ծեծում ու պնդում են, որ հեռախոսազրույցների բովանդակությունը պետությանը մատչելի չի դառնալու, բայց իրենք իրենց «ապահովագրում» են։ Լրատվամիջոցները պարզել են, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, «Սիգնալ» հավելվածից սկսել է օգտվել ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Այ, այսպիսի «անկեղծություն» ունի իշխանությունը»: