09:08
Ամեն ապրիլի 2-ին միևնույնա սպասում եմ, որ արդեն 4 տարի առաջ գրածս sms-ին Տիկոն կպատասխանի․․․

Ամեն ապրիլի 2-ին միևնույնա սպասում եմ, որ արդեն 4 տարի առաջ գրածս sms-ին Տիկոն կպատասխանի․․․ Սպասում եմ փոքր ժամանակ պահմտոցի խաղացող երեխու պես, որ միշտ նույն տեղն է փնտրում թաքնվողին, բայց․․․ չկա․․․

Սպասման ժամանակը կրճատում եմ մեր կռիվ-կռիվները հիշելով․․․ Ի՞նչ իմանայի, որ կռիվ-կռիվը հասուն տարիքում ուրիշա էսքան:

Ուշացող նամակդ քո պեսա Տիկ․․․ Պահմտոցի խաղալուդ պես, երբ ամեն անգամ ես քեզ գտնում էի նույն տեղում՝ շքամուտքի դռան հետևում․․․ չնայած նամակդ դեռ չեմ գտնում․․․ Ի՞նչ իմանայի, որ մի օր կգա ու թաքնվելդ հավերժ կդառնա․․․ Որ ոչ մի շքամուտք ու դուռ քեզ ոչ կթաքցնի, ոչ էլ տեղդ կմատնի:

 

Ստիպված քեզ իմ մեջ, կամ ոնց դու էիր ասում «մեր-մերոնց» մեջ եմ անընդհատ փնտրում, որովհետև պահմտոցին մենակ չեն խաղում: Ու արդեն 4-րդ տարինա միշտ պարտվում խաղի վերջում:

ՏՂԵՐՔ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ, «ՁԵԶ-ՁԵՐՈՆՑ»

ՆՆՋԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ, ՁԵՐ ԱՆՄԱՀ ԳՈՐԾԸ ՊԱՏՎՈՎԱ ՀԻՇՎՈՒՄ ԻՍԿ ՁԵՐ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՇՏ ԱՆԱՌԻԿԱ ՄՆԱԼՈՒ։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս