Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, հանքեր, նույնիսկ բաց հանքեր կարելի է շահագործել:
Լուսանկարի կարմիր նշումներով առանձնացրել եմ գյուղատնտեսությունից հետո կարևորված տնտեսական գործունեության տեսակը՝ հանքագործությունը, որը ամբողջովին թույլատրված է, անգամ՝ բացահանքերի շահագործումը: Եվ ոչ մի սահմանափակում: Ստացվում է՝ մասնավոր դաշտին հանձնված տնտեսական գործունեության տեսակը նման կենսական անհրաժեշտություն՝ օդ ու ջրի պես մի բա՞ն է պետության համար, որ անգամ արտակարգ դրության պայմաններում պիտի շահագործում լինի, թե՞ հանքերում աշխատողները ամուր առողջություն ունեն, որ հայտնի վիրուսը չի կարող ախտահարել նրանց: Սա այն դեպքում, երբ հատկապես բացահանքերի շահագործումն ու էկոլոգիայի վատթարացումը, հետևաբար՝ մարդկանց առողջության վատ վիճակը, տարբեր մասնագետներ համարում են փոխկապված:
Մարտի 31-ի թիվ 27 որոշումն ամբողջությամբ՝ այստեղ: