«Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի դեպքեր են»: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը՝ հրապարակելով սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիների՝ իրեն ուղղված նամակ-խնդրանքները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ես պնդում եմ, որ չնայած ԱԺ ամբիոնից իմ հարգարժան գործընկերների համառությանը, որով փորձում էին ապացուցել անապացուցելին, որ մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ:
Ու մեկի մտքով հանկարծ չանցնի խոսել պոպուլիզմից ու աչոկ հավաքելուց: Էդպիսի մտադրություն ունենայինք, մեր հարյուրավոր հայրենակիցների էնպիսի նամակներ կհրապարակեինք, որոնց հետևանքները հաստատ դժվար կլիներ այլևս կանխարգելել:
Էլի ենք ասում` եկեք միասին, միմյանց աջակցելով գնանք ռացիոնալ քայլերի տրամաբանությամբ, որի ճանապարհային քարտեզը ներկայացրել է «Բարգավաճ Հայաստանը»»: