Թուրքիայում վիրուսից մահացածների թիվը 44 է, իսկ վարակակիր՝ 1872: Հետաքրքիր է, որ Թուրքիայից դուրս Թուրքիայի քաղաքացիների մահացածների թիվը 32 է, այսինքն՝ դրսում և Թուրքիայի տարածքում գրեթե նույն թվով քաղաքացիներ են մահացել վիրուսից: Իհարկե, ինձ համար Թուրքիայի պաշտոնական թվերն իրական չեն, քանի որ ինքս իմ աղբյուրներով ունեմ այն ինֆորմացիան, որը հենց արտացոլում է իրականությունը: Թուրքիայի 81 նահանգներում, իհարկե, չունեմ ինֆորմացիայի աղբյուրներ, բայց այն նահանգներում, որտեղ ունեմ, գրեթե նույնությամբ նույն խնդիրներով ու գործողություններով է:

Թուրքիայի հարավարևելյան, արևելյան և կենտրոնական նահանգներում անգամ ջերմություն ունենալու դեպքում կամ կորոնավիրուսի առերևույթ նախանշաններ ունենալու դեպքում չեն թեստավորում մարդկանց, ավելին՝ հորդորում են մնալ տանը: Հարավարևելյան նահանգների ութ քաղաքի քաղաքապետի աշխատանքից ազատել են, քանի որ նրանք փորձել են իրավիճակի մասին տալ ճիշտ տեղեկատվություն, չնայած քաղաքապետերի ազատումը պաշտոնական Թուրքիան կապում է PKK-ի հետ կապ ունենալու հետ:

Ինքս տիրապետում եմ որոշակի թվերի, սակայն առայժմ նպատակահարմար չեմ գտնում այդ թվերը հրապարակել: