«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես հիմա/վաղը/վաղը երկու անգամ տնից դուրս եմ գալու խանութ։ Պրինտեր չունեմ, որ տեղափոխման էդ թուղթը տպեմ։ Բոլոր էն ձեռնարկությունները, որոնք տենց ծառայություններ էին մատուցում, փակել են։ Ինձնից պահանջում են, որ ունենամ… Ո՞րտեղից ունենամ։ Իհարկե չեմ ունենալու։ Ո՞վ ա դա ստուգելու։ Ո՞նց ա ստուգելու։ ՈՒ էս կիսատ-պռատ որոշումները, հորդորները, ցուցումներն են, որ անլրջացնում են ամեն ինչ։ Սա նաև օրինակ ա, որ եթե օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտ մտածված չի, չի գործելու։ Ակտի առկայությունը բավարար չի, որ հանրային հարաբերությունները կագավորվեն, ձևը տենց չի… պետք ա նաև նենց մտածված լինի, որ հնարավոր լինի կիրառել։

Մեկնաբանությունների մեջ գրելը քիչ ա, էստեղ էլ գրեմ, որ անհասկանալի ա նաև դրա նպատակը։ Եթե ձեռագրով էլ կարելի ա գրել, ապա կարող ա 30 սցենարով թուղթ մրոտեմ, երբ որը պետք լինի էդ էլ ներկայացնեմ։ Դրա փոխարեն ստուգողը կարող ա հարցնել, բանավոր պատասխան ստանալ»։