ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաներին և նրանց ծնողներին ոգևորելու նպատակով կենտրոնում տեղադրված այս խորհրդանշական ծառի «մրգերի» վրա փակցված են արդեն բուժված երեխաների նկարները։

 

 «Միասին կարող ենք նպաստել ծառի «մրգերի» ավելացմանը։

Միասին կարող ենք կյանքեր փրկել»,- գրել է Աննա Հակոբյանը: