Մտածում եմ այս վիրուսի հետևանքով համակարգային երկարաժամկետ փոփոխություններից մեկը լինելու է մարդկանց ազատությունների սահմանափակումները, որպես բացասական երկրորդային հետևանք:
Օրինակ, գիտենք, որ Չինաստանը սկսել էր մարդկանց կառավարել անհատական իդենտիֆիկացիայի միջոցով, այսինքն փողոցներում տեղադրված սարքերը կարողանում են մարդու դեմքով որոշել, թե ով է անձը և հետևել նրա տեղաշարժին: Չինաստանը կարողանում է արդյունավետ պայքարել այս վիրուսի դեմ նաև այն պատճառով, որ խիստ կառավարում է մարդկանց տեղաշարժերը: Այս օրերին, երբ ասենք որոշում են մեկուսացնել մեծ թվով մարդկանց և համապատասխան վայրեր չկան, ապա նրանց հրահանգում են տանից դուրս չգալ և տեղեր կան, որ նրանք կարողանում են արդյունավետ վերահսկել' արդյոք մարդը այս ցուցմանը հետևում է, թե' ոչ:
Ամեն դեպքում, առողջապահական համակարգերի գլոբալ այս ճգնաժամը հետաքրքիր փոփոխություններ է բերելու, որոնք ոչ միշտ են մեզ համար ցանկալի լինելու: Մի բան էլ պարզ է, ընթացիկ հարյուրամյակը առողջապահական համակարգերի տեսանելի և շոշափելի փոփոխությունների ժամանակաշրջան է լինելու: Եվ ինչպես նախկինում ասել եմ, սա այն ոլորտն է, որ մենք մեծ պոտենցիալ ունենք, իսկ աշխարհում այս ծառայությունների շատ մեծ պահանջարկ կա, ինչը և հիմա մենք տեսնում ենք:
Հովհաննես Ավետիսյանի էջից: