Կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ կողմից արտակարգ դրություն հայտարարելը դեռ անհանգստանալու ցուցիչ չէ: Այսինքն, որ դրանից ելնելով մեր երկրի մեջ և այլուր վախեր սկսվեն: Նախագահը այս գործիքը օգտագործում է, որպեսզի իրավունք ունենա չնախատեսված ծախսեր իրականացնել' վիրուսին դիմակայելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու համար:
Օրինակ անցած տարի Մեքսիկայի սահմանին էր ատակարգ դրություն հայտարարել, որ կարողանա սահմանի պատի կառուցումը ֆինանսավորի, քանի որ Կոնգրեսը դեմ էր:
Ինչ վերաբերվում է ծախսերին մեզ մոտ, լավ կլիներ իմանայինք, թե Կառավարությունը ինչ լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում, ինչ լրացուցիչ ռեսուրսներ է ձեռք բերում, կամ միգուցե հիվանդանոցներում մահճակալներ պատրաստում: Տեղեկացվածությունը շատ մեծ չափով վախերը թուլացնելու հատկություն ունի:
Օրինակ երեկ, երբ Թրամպը մասնավոր հատվածի բժշկական ծառայությունների հետ մամուլի ասուլիս տվեց և հանգամանալից բացատրեցին ու պատմեցին թե ինչեր են անում' մարդիկ հանդարտվեցին, ֆինանսական շուկայում բաժնետոմսերի վիճակը սկսեց անմիջապես բարելավվել' պայմանավորված վիճակի առնչությամբ մտահոգությունների և անորոշության կտրուկ նվազմամբ նաև համոզում, որ կառավարությունը անհրաժեշտ ամեն ինչ անում է, որպեսզի պատրաստ լինեն սրացումներին:
Եվ դրա համար, մեզ մոտ լրագրողները այս օրերին առաջին հարցը, որ պետք է ուղղեն Կառավարության համապատասխան անձանց, նա է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում, ինչ նախապատրաստական աշխանքներ են տարվում սուր վիճակներին պատրաստ լինելու համար:
Անորոշությունն է, որ առաջին հերթին մարդկանց մոտ վախեր է առաջացնում, այլ ոչ թե վիրուսով վարակվելու հավանականությունը:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: